Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: Այս մասին հաղորդում է Sina պորտալը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

 

Միևնույն ժամանակ, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել ողջ մնացած տղամարդու՝ աղետից մեկ օր անց:

 

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6,4 մագնիտուդ: Օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը հիմնականում ազդել է կղզու հարավային մասի վրա: Թայնան քաղաքում մի քանի շենք է փլուզվել, այդ թվում՝ բազմահարկ բնակելի մի համալիր: