Նեպալում մայիսի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է Նեպալի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը: Ավելի վաղ հաղորդվել էր 117 զոհի մասին:
Համաձայն վերջին տվյալների՝ Նեպալում երկու ուժեղ երկրաշարժերին զոհ է գնացել 8 հազար 485 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 101 հազար 182-ը:
Կրկնված երկրաշարժի 7,3 մագնիտուդով առաջին ցնցումներն արձանագրվել են մայիսի 12-ին' տեղի ժամանակով առավոտյան 7-ին: Էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Կատմանդուից 76 կմ հեռավորության վրա:
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, Նեպալում տեղի էր ունեցել 7,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ՝ Կատմանդուից 82 կմ հեռավորության վրա: Զոհվել էր ավելի քան 8 հազար մարդ: