Չիլիի իշխանությունները հայտնել են, որ հզոր երկրաշարժի զոհերի թիվը, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, հասել է 13-ի: Անհայտ կորած է համարվում վեց մարդ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

Հարկ է նշել, որ այսօր Չիլիում նոր փոքր երկրաշարժ է տեղի ունեցել:

 

 

Հիշեցնենք, որ Չիլիում 8.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի գիշերը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 54 կմ խորության վրա' երկրի մայրաքաղաք Սանտյագոյից դեպի հյուսիս-արևմուտք: