Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 327–ի։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը, հղում անելով տեղի իշխանության ներկայացուցիչներին։
Մահացածների մեծ մասը բնակվում էր աղքատ և քիչ բնակեցված Բելուջիստանում։ Զոհվածների մեծ մասը՝ ավարան քաղաքից են, որի բնակչությունը 200 հազար է։
Պակիստանի կառավարությունը մարդկանց օգնելու նպատակով բանակին է ուղարկել։ Զինվորները տեղի բնակիչներին օգնելու են վերականգնել շենքերն ու ենթակառուցվածքները։