Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունից հայտնում են, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 85-ի:
Ավելի վաղ հաղորդվում էր 83 զոհի և 962 վիրավորի մասին:
«Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհ է դարձել 85 մարդ, վիրավորվել է 994 մարդ: Հիվանդանոցներում կա 220 վիրավոր: Իզմիրում ութ ավերված շենքերի փլատակների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասված է հայտարարության մեջ: