Թուրքիայի արեւմտյան Իզմիրի նահանգում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 114-ի:
Այդ մասին հաղորդել է հանրապետության Արտակարգ իրադրության եւ տարերային աղետների գործակալությունը (AFAD):
Ավելի վաղ հաղորդվել էր 113 զոհվածի մասին:
Վերջին տվյալների համաձայն, երկրաշարժի հետեւանքով զոհվել է 114 մարդ, տուժել է 1035-ը, նրանցից 137-ը բուժումը շարունակում է հիվանդանոցներում: Շարունակվում է փլվածքների պրպտումը Իզմիրի հինգ շենքերի վայրում:
Նշվում է, որ երկրաշարժից հետո գրանցվել է 1713 հետցնցում, ընդ որում՝ դրանցից 44-ինը գերազանցել է 4 մագնիտուդը: 6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավում, էպիկենտրոնը գտնվում է Էգեյան ծովի մերձակայքում, Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար գավառում:
Երկրաշարժն զգացվել է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,9: Հաղորդվել է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին:
Երկրաշարժն առաջացրել է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել է երկու մարդ եւ 19-ը՝ վերքեր ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: