Ապրիլի 16-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 125 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 40․427 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․801 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 125 դեպք, ապաքինվել է ևս 1․415 հիվանդ։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 7․089 հիվանդ։ Իսկ 1․854 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 74.193 հաստատված դեպք և մահվան 1․643 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 518․143-ի։