Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի: Այդ մասին հաղորդել է հանրապետության արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 76 զոհվածի եւ 962 տուժածի մասին:
«Ըստ վերջին տվյալների, երկրաշարժի հետեւանքով զոհվել Է 79, տուժել՝ 962 մարդ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: 6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավում, Էպիկենտրոնը գտնվում Է Էգեյան ծովի մերձակայքում, Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար գավառում:
Երկրաշարժն զգացվել Է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,9:
Հաղորդվել Է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին: Երկրաշարժն առաջացրել Է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ Է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել Է երկու մարդ եւ 20-ը՝ վերքեր ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: