Աֆղանստանի Բադախշան նահանգում երկուշաբթի օրը տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 350 մարդ: The Nation թերթի փոխանցմամբ՝ բացի Աֆղանստանից, զոհեր կան նաև Պակիստանում և Հնդկաստանում:

 

Ամենամեծ վնասը երկրաշարժը պատճառել է Պակիստանին: Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 275 մարդ, վիրավորվել՝ ավելի քան երկու հազարը, հարյուրավոր տներ փլուզվել են: Շատերը գիշերն անցկացրել են դրսում:

 

Առնվազն 70 մարդ զոհվել է Աֆղանստանում, ավելի քան 200-ը՝ վիրավորվել: Հնդկաստանում զոհվել է չորս մարդ, ավելի քան տասնյակը՝ վիրավորվել: