Նեպալում կործանարար երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3.218-ի, ավելի քան 6.500 մարդ ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նեպալի բնական աղետների դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցչին։

 

Ավելի վաղ հաղորդվում էր 2.500 զոհի մասին:

 

«Զոհերի թիվը հասել է 3.218-ի, ավելի քան 6.500-ը տուժել են»,- հայտնել է կենտրոնի ղեկավար Ռամեշվոր Դանգալը:

 

7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Երկրի իշխանությունները նախօրեին արտակարգ դրություն են հայտարարել երկրում:

 

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են զինվորականներ: Միացել են նաև արտասահմանցի փրկարարներ՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ճապոնիայից, Շրի Լանկայից: