Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Այս մասին նշվում է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի Թվիթերի միկրոբլոգում:
7.1 մագինտուդով երկրաշարժի զոհ է դարձել 225 մարդ՝ ըստ պաշտոնական վերջին տվյալների: Փլատակների տակ դեռևս մարդիկ են հայտնաբերվում: «Ամբողջ Մեքսիկան կիսում է այս ցավը»,- գրել է Մեքսիկայի նախագահը:
Մեքսիկայի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: