Գվատեմալայում Տնային բռնության վերականգնողական կենտրոնում բռնկած հրդեհի զոհերի թիվը մարտի 8-ի երեկոյան հասել է 21-ի: Այդ մասին հայտնել է երկրի մայրաքաղաքի Roosevelt հոսպիտալի ղեկավարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհված դեռահասների մասին: Բժիշկների տվյալներով՝ եւս երկու անչափահասներ ստացած այրվածքներից հոսպիտալում մահացել են ավելի ուշ: Վիրավորների ընդհանուր թիվը գնահատվում է 39, հաղորդել է Prensa Libre պորտալը: Նրանց տեղափոխել են Roosevelt եւ San Juan de Dios հոսպիտալներ:
Գվատեմալայի իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել երեխաների մահվան կապակցությամբ: Գվատեմալայի դատախազության ներկայացուցիչ Աբներ Պալասիոսը հայտնել է, որ բռնկման պատճառ կարող էր լինել կենտրոնում բնակվող դեռահասներից մեկի կողմից իր ներքնակի հրիկզումը, բայց բոցը տարածվել է ամբողջ շենքում: Հրդեհի նախօրյակին վերականգնողական կենտրոնից, որտեղ գտնվում էր շուրջ 600 անչափահաս, փախել են 60 դեռահասներ: Նրանք ըմբոստացել են դաժան վերաբերմունքի եւ վատ սննդի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: