Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան կապակցությամբ El Heraldo հրատարակութունը: «Կոլումբիան սգում Է այն բանից հետո, երբ մեզնից հեռացավ բոլոր ժամանակների մեր ամենասիրելի հայրենակիցը: Գաբրիել Գարսիա Մարկեսը, Նոբելյան մրցանակի մեր դափնեկիրը, կոլումբիացի Էր, որը կարողացավ մեր երկրի ամբողջ պատ մության ընթացքում հայրենիքի անունը հասցնել ամենամեծ բարձրության»,- հայտարարել Է Սանտոսը:

 

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի հռչակավոր արձակագիր գրող Է, լրագրող, հրատարակիչ եւ քաղաքական գործիչ, գրականության բնագավառում 1982 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նա «մոգական ռեալիզմի» ներկայացուցիչ Է եւ XX դարի լատինամերիկյան եւ համաշխարհային գրականության կորիֆեյը: Նա հեղինակն Է «Պատրիրաքի աշունը», «Սերը ժանտախտի ժամանակ», համաշխարհային հռչակ բերած «Հարյուր տարվա մենություն» վեպերի, «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Գեներալն իր լաբիրինթոսում» պատմվածքների եւ շատ այլ ստեղծագործությունների, հաղոր դել Է ՌԻԱ Նովոստին: