Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան կապակցությամբ, հաղորդում է El Heraldo հրատարակությանը: «Կոլումբիան սգում է այն բանից հետո, երբ մեզնից հեռացավ բոլոր ժամանակների մեր ամենասիրելի հայրենակիցը: Գաբրիել Գարսիա Մարկեսը, Նոբելյան մրցանակի մեր դափնեկիրը, կոլումբիացի էր, որը կարողացավ մեր երկրի ամբողջ պատմության ընթացքում հայրենիքի անունը հասցնել ամենամեծ բարձրության»,- հայտարարել է Սանտոսը:

 

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի հռչակավոր արձակագիր գրող է, լրագրող, հրատարակիչ և քաղաքական գործիչ, գրականության բնագավառում 1982 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նա «մոգական ռեալիզմի» ներկայացուցիչ է և XX դարի լատինամերիկյան և համաշխարհային գրականության կորիֆեյը: Նա հեղինակն է «Պատրիրաքի աշունը», «Սերը ժանտախտի ժամանակ», համաշխարհային հռչակ բերած «Հարյուր տարվա մենություն» վեպերի, «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Գեներալն իր լաբիրինթոսում» պատմվածքների և շատ այլ ստեղծագործությունների, հաղոր դել է ՌԻԱ Նովոստին: