Կորեայի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացմանը միտված քաղաքականությունը կդադարեցվի: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն այս մասին հայտարարել է երկրի հարավ - արեւելքում «Կորի-1» ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու՝ հունիսի 19-ին կայացած արարողության ժամանակ:

«Այս իրադարձությունը անվտանգ էներգետիկայի ստեղծման նոր ուղու սկիզբն է, որը ապահովի էկոլոգիայի պահպանումը եւ Կորեայի Հանրապետության կայուն աճը»,- ընդգծել է նախագահը: Նրա խոսքով՝ Հարավային Կորեան, որն աշխարհում ատոմակայանների ամենախիտ դասավորությամբ երկիրն է, «այլեւս անվտանգ չէ երկրաշարժերից»: Մուն Չժե Ինն ընդգծել է, որ նոր հուժկու երկրաշարժի հետեւանքով ատոմային էլեկտրակայնների վնասումը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների:

Նախագահը խոստացել է, որ կձեռնարկի գործող ատոմակայանների անվտանգության ապահովման միջոցներ, իսկ նոր ԱԷԿ-ների կառուցման բոլոր պլանները կդադարեցվեն: Բացի դրանից, գործող օբյեկտների աշխատանքի ժամկետը չի երկարացվի երաշխիքային շրջանից ավելի: Փոխարենը պլանավորվում է զարգացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների ճյուղը:

Հարավային Կորեայում ներկայում գործում են չորս խոշոր ատոմակայաններ՝ 23 էներգաբլոկներով, որոնք արտադրում են երկրում սպառվող էլեկտրաէներգիայի մոտավորապես մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: