Գվատեմալայում սողանքի զոհերի թիվը հասել է 150 -ի: Փրկարարներն արդեն դուրս են բերել 144 դի, տեղեկացնում է LifeNews-ը:

 

 

Հինգ զոհերի մարմինների հայտնաբերման մասին հայտնել է փրկարարական աշխատանքների համակարգող Սերխիո Կաբանյասը: Եվս 300 մարդ անհայտ կորած է համարվում:

 

 

Հիշեցնենք, որ Սանտա Կատարինա Պինուլա գյուղում հոկտեմբերի1-ին իջած սողանքի հետևանքով մի քանի բնակավայր գետնի տակ է անցել: Ողբերգությունից հետո փրկարարները հայտնաբերել են 34 փրկվածների, սակայն դրանից հետո հաջողվել է գտնել միայն զոհերի մարմինները: