Ինդոնեզիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. հաղորդել է Reuters-ը:
Նշվում է, որ անհայտ կորածների որոնմkանը մասնակցում են ոստիկանության աշխատակիցները, զինվորականները և կամավորները:
Բացի այդ, հաղորդվել է, որ հարյուրավոր մարդիկ տարհանվել են ինդոնեզական Բանջանեգարա մարզից:
Նշում է, որ առնվազն 84 մարդ անհայտ կորածների շարքում են, իսկ հարակից տարածքներից 577 հոգի ժամանակավոր կացարան են տեղափոխվել:
Նախկինում հաղորդվում էր 20 զոհի մասին: