Մյանմայի հյուսիսային Կաչին նահանգում տեղի ունեցած սողանքի պատճառով զոհվել է 90 մարդ, հաղորդում է Agence France Presse գործակալությունը:

 

Աղետը տեղի է ունեցել հանքահորի մոտակայքում, որտեղ նեֆրիտ է արդյունահանվում: Մահացածների մեծ մասն աղքատ մարդիկ են եղել, ովքեր արդյունահանման թափոնների մեջ կիսաթանկարժեք քարերի մասնիկներ էին որոնում:

 

Սողանքի տակ է հայտնվել 70 բնակելի տուն: