Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 33 360-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

 

«Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 33 360-ի, վիրավորվել է 75 993 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

 
 

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է հասցվել 153 մարդու դի, որոնք մահացել են իսրայելական բանակի գործողությունների պատճառով։