Պակիստանում տեղատարափների, ձյան տեղումների ու ձնահյուսերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 93-ի, եւս 53 մարդ տուժել է: Այդ մասին հայտնել է Dawn-ը: Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 57 զոհվածի եւ 42 տուժածի մասին Ազադ Քաշմիրի տարածաշրջանում տեղի ունեցած ձնահյուսերի եւ սողանքների հետեւանքով:
Հրատարակության տվյալներով՝ զոհեր առավել շատ են Ազադ Քաշմիրի տարածաշրջանում՝ 66: Բելուջստանի նահանգում գրանցվել է մահվան 20 դեպք: Եվս առնվազն յոթ հոգի զոհվել է Փենջաբի նահանգում:
Պաշտոնատար անձինք նշում են, որ այդ թիվը կարող աճել, քանի որ Նիլամի հովտի մի քանի շրջաններ առաջվա պես անմատչելի են մնում ձյան առատ տեղումների հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: