Առնվազն 400 մարդ Է զոհվել Քաշմիրում տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հաղորդել են հնդկական ԶԼՄ-ները:

 

Հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են աղետալի վիճակում:

 

Ներկայում Քաշմիրում, որը բաժանված Է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ, մոլեգնում են վերջին 50 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղները:

 

Երկու օր առաջ նշվել Էր, որ անձրեւներից առաջացած սողանքների ու հեղեղումների հետեւանքով զոհվել Է շուրջ 280 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: