Հնդկաստանի հյուսիսում հեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 131 մարդու. գրում է The Indian Express-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 50 զոհի մասին:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են ռազմական ուղղաթիռների օգնությամբ:

Ութարախանդ և Հիմաչալ Փարադեշ նահանգներում մուսոնային անձրևները այս տարի շատ ավելի հորդառատ են, քան սովորաբար լինում են, ինրը հանգեցրել է հեղեղների և սողանքների: Ավերվել է 600 շինություն, իսկ 75 հազար մարդ, որոնց թվում էին նաև ուխավորներ, փակված են մնացել իրենց տեղերում՝ ճանապարհների փլուզման պատճառով: