Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինացի բժիշկները պարզել են, որ Կիևում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան: Այդ մասին փետրվարի 19-ին հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

«Տուժածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Բժիշկները նշում են, որ ընդամենը բուժօգնության է դիմել 351 մարդ, հոսպիտալացվել է զանգվածային միջոցառումների 241 մասնակից, զոհվել է 25 մարդ: