Կիեւում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով հոսպիտալացվել Է հինգ լրագրող: Այդ մասին փետրվարի 19-ին հաղորդել Է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:

 

Ավելի վաղ հայտնի Է դարձել «Վեստի» ուկրաինական թերթի թղթակցի զոհվելու մասին:

 

«Առողջապահության հիմնարկներում հոսպիտալացվածների թվում կան իրավապահ մարմինների 79 աշխատողներ, 5 լրագրող, մեկ պատգամավոր, մինչեւ 18 տարեկան երեք երեխաներ», ասված Է հաղորդագրության մեջ: