Դոնեցկի ակադեմիկոս Սկոչինսկու անվան հանքում ապրիլի 11-ի առավոտյան տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել Է յոթ մարդ: Այդ մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հաղորդել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գոսգորպրոմնադզորի մամուլի ծառայությունում:

 

«Ապրիլի 11-ին ժամը մոտավորապես 6:20-ին Դոնեցկի ակադեմիկոս Սկոչինսկու անվան հանքում տեղի Է ունեցել գազի արտանետում: Շուրջ 1300 մետր խորության վրա գտնվում Էին ձեռնարկության 52 աշխատողներ: Վթարի վայրում մահացու վնասվածքներ Է ստացել 7 հանքափոր, հանքագործներից մեկը վնասվածքներով տեղափոխվել Է բուժհաստատություն»,-նշել Է մամուլի ծառայությունը:

 

Դոնեցկի մարզի դատախազությունը քրեական վարույթ Է սկսել հանքագործների զոհվելու փաստով:

 

Ձեռնարկությունում աշխատանքները դադարեցված են: