Ղրիմում փետրվարի 26-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում տուժածների թիվը հասել Է 30-ի:
Ըստ վերջին տեղեկատվության՝ այսօր բժշկական օգնության Է դիմել արդեն 30 մարդ, որոնք վնասվածք են ստացել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի մոտ կայացած հանրահավաքում մարդկանց զանգվածային կուտակումների ժամանակ: Նրանցից վեցը հոսպիտալացվել են:
Նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, եւս երեքինը՝ մինջին աստիճանի ծանր: Տուժածներն ստացել են գանգուղեղային վնասվածքներ, որովայնի բութ եւ այլ վնասվածքներ:
Փետրվարի 26-ին Ղրիմի խորհրդարանի մոտ ընդհարումներն ակտիվացել են, որտեղ միաժամանակ տեղի Է ունեցել երկու հանրահավաք՝ այն բնակիչներինը, որոնք հանդես են գալիս Ուկրաինայում իշխանափոխության դեմ, եւ ղրիմցի թաթարներինը, որոնք այն պաշտպանում են:
Նախօրյակին Ղրիմի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա են սկսել Գերագույն խորհրդի շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով չճանաչել երկրի նոր ղեկավարությանը: Հավաքվածները պահանջում են անցկացնել հանրաքվե, որտեղ բնակիչները կընտրեն տարածաշրջանի հետագա զարգացման ուղին՝ Ուկրաինայի կազմում ինքնավար հանրապետության ներկայիս կարգավիճակում, որպես անկախ պետություն կամ Ռուսաստանի կազմում: