Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիայի շրջանակում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թիվը հասել է ավելի քան 100-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործողությունների հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից 6-ը իրավապահ համակարգի ներկայացուցիչներ են: Տուժել է նաև մեկ լրագրող՝ RT-ի ներկայացուցիչ Լյուկա Լեժեն, ում ռետինե փամփուշտ է դիպչել:
Դեղին բաճկոններով ցուցարարները Փարիզում սկսել էին հավաքվել վաղ առավոտից: Ցույցերի հետևանքով փակվել են մետրոյի կենտրոնական կայարանները:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: