Փարիզում կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովի դեմ ցույցի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 289-ի, հայտնում է Europe1-ը։

 

Այս տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը։

 

Նրա խոսքով՝ հանրահավաքի մասնակիցները պետք է պահպանեն հանրահավաքների կանոնները և դրանք բռնության չվերածեն:

 

Ավելի վաղ հաղորդվում էր 208 ձերբակալվածի մասին։ Կազմակերպիչները նշում են, որ ողջ աշխարհում բողոքի ակցիային մասնակցել է 570 հազար մարդ։

 

ՄԱԿ կլիմայական գագաթնաժողովը կկայանա Փարիզում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը։