Փարիզում անկարգություններ են սկսվել բժիշկների բողոքի ցույցերի ժամանակ՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»- ն:
Ծայրահեղականները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ, իսկ իրավապահները, ի պատասխան, արցունքաբեր գազ են օգտագործում:
Առողջապահության ոլորտի աշխատողները բողոքել են եռամսյա առողջական ճգնաժամից հետո: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են Ֆրանսիայի 2020 թվականի բյուջե «վերադարձնել» 4,2 միլիարդ դոլարը՝ նախատեսված բժշկական կարիքների համար: