Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից սպանության պատճառով ԱՄՆ-ում ծավալված բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր ձերբակալվածների թիվը գերազանցել է տասը հազարը, հայտնում է Associated Press֊ը։ Ձերբակալվածների ամենամեծ թիվը՝ քառորդմասը, բաժին է ընկնում Լոս Անջելեսին: Դրան հաջորդում են Նյու Յորքը, Դալլասը և Ֆիլադելֆիան: Ձերբակալությունների մեծ մասը կապված են փոքր խախտումների հետ, ինչպես, օրինակ, պարետային ժամի խախտումն է։ Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են գողության և թալանի մեղադրանքով:
Ինչպես հայտնի է, բողոքի ցույցերը ծավալվեցին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից անզգուշությամբ սպանվելուց հետո։ Մինեապոլիսում բողոքի ցույցերի մեկնարկից հետո դրանք տարաժվեցին ԱՄՆ տարբեր քաղաքներում։ Անկարգությունների սկսվելուց հետո չորս ոստիկան ազատվել է աշխատանքից։ Նրանցից մեկը մեղադրվում է անփութության մեջ: