Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 952 222 մարդու, մահացել է ավելի քան 202.5 հազար մարդ:
ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում 24 ժամում գրանցվել է ավելի քան 76 հազար նոր վարակի և 3932 մահվան դեպք:
Վարակի դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում (1.386.693 մարդ):