Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 770 դեպք, ընդհանուր թիվը 5194 հասել է: Այս մասին հաղորդել է Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ 4643 մարդ բուժում է անցնում, 401-ն ապաքինվել է, 149-ը՝ մահացել:
Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մահարաշթրա նահանգում: