Նոր կորոնավիրուսով Իրանում արդեն վարակվել է 8042 մարդ։ Մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվը մեծացել է 881-ով։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Իրանում կորոնավիրուսի վարակի տարածումից հետո արդեն մահացել է 291 մարդ, որոնցից 54 մարդ՝ վերջին մեկ օրվա ընթացքում։ Միաժամանակ, իշխանությունները հայտնում են, որ վարակակիրներից 2731 մարդ ապաքինվել է։