ԱՄՆ-ում համաճարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորքի նահանգում կորոնավիրուսով վարավածների թիվը անցել է 10 հազարից և հասել է 10 055 մարդու՝ ասուլիսում հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
«Սարսափելի նորություններ. մենք նկատում ենք կորի հավասարեցում սարսափելի մակարդակում: Զատիկի կիրակի օրը մենք կորցրինք 671 կյանք», – ասել է Կուոմոն:
Ըստ նրա՝ նահանգում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 10 056-ի, իսկ նախորդ օրը այդ թիվը 9385 էր:
Ըստ նահանգապետի՝ ապրիլի 11-ին մահացել է 758 մարդ, ապրիլի 10-ին մահացել է 783 մարդ, ապրիլի 10-ին մահացել է 773 մարդ, ապրիլի 9-ին մահացել է 777 մարդ, ապրիլի 8-ին մահացել է 799 մարդ, ապրիլի 7-ին մահացել է 779 մարդ, ապրիլի 6-ին մահացել է 731 մարդ: