Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2082-ով և հասել 125 098-ի, հայտնում են Ռոբերտ Կոխի ինստիտուտից:
Երկրում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 170 մարդ: Մահացողների ընդհանուր թիվը 2969 է:
Բժիշկները հայտնում են նաև, որ ամբողջ ընթացքում ապաքինվել է 68 200 մարդ, մեկ օրում՝ 3600 մարդ: