Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը: Այս վիճակագրությունը տրամադրվում է Worldometer պորտալի կողմից: Երկուշաբթի օրվա՝ Հայաստանի ժամանակով 06:00-ի դրությամբ, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 9 միլիոն 45 հազար 457 մարդ: COVID-19-ի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 470 հազար 698 մարդ: Ավելի քան 4,8 միլիոն հիվանդ ապաքինվել է: