Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 109 միլիոն 901 հազար 090-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:
COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 430 096-ի, ապաքինվել է ավելի քան 82 միլիոն մարդ:
5 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: