Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը ռեկորդներ է սահմանում երկու օր շարունակ. մեկ օրվա ընթացքում գրանցվել են COVID-19-ով 350 766 նոր պացիենտներ. այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները:

Երեկ հաղորդվել էր մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 338 779 նոր հայտնաբերված դեպքերի մասին:

Վարակման դեպքերի ամենամեծ աճը գրանցվել է Հնդկաստանում (70 496 դեպք) եւ ԱՄՆ-ում (52 458 դեպք): Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 36,3 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 1 միլիոն մարդ: