Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 772 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 541 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 767 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 041 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 999 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 626 հազար 071-ի, մահերինը՝ 65 հազար 556-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 723 հազար 185 է, մահերինը՝ 20 հազար 198:
Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 694 հազար 230 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 368 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 494 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որը շրջանցել է Իսպանիային: Պերուն առանձնանում է 305 հազար 703 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 772 մարդ:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: