Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 853 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 748 հազարը: Ապաքինվել է ավելի քան 13 միլիոն 746 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 361 հազար 131 հաստատված դեպք կա:
Այստեղ մահացածների թիվը 169 հազար 161 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 170 հազար 474-ի, մահերինը՝ 104 հազար 263-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 411 հազար 547, մահերինը՝ 47 հազար 274:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 907 հազար 758 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 057 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 15 հազար 384 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 568 հազար 919 է, մահերինը՝ 11 հազար 010: Հաջորդող երկիրը Պերուն է, որը շրջանցել է Մեքսիկային: Պերուն առանձնանում է 498 հազար 555 ընդհանուր, 21 հազար 713 մահվան դեպքով: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 498 հազար 380 է, վարակի հետևանքով մահացել է 54 հազար 666 մարդ:
Հաջորդ տեղում հայտնված Կոլումբիան առանձնանցնում է 422 հազար 519 ընդհանուր, 13 հազար 837 մահվան դեպքով: Վարակվածների թվով Չիլին զբաղեցնում է 9-րդ տեղն: Այստեղ վարկվածների ընդհանուր թիվը 378 հազար 168 է: Վարակի հետևանքով մահացել է 10 հազար 205: Տասնյակը եզրափակում է Իսպանիան, որն առանձնանում է 376 հազար 864 ընդհանուր, 28 հազար 579 մահվան դեպքով:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 336 հազար 324 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 19 հազար 162: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 244 հազար 392-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 891 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1283-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 32-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 19-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 756, որից ապաքինվել է 79 հազար 398-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 294 հազար 519 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 113 հազար 938, մահերինը՝ 190: Եգիպտոսում առկա է 95 հազար 963 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 085 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 63 հազար 489 է, մահացածներինը՝ 358: Լիբանանում կա 7 հազար 413 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 89: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 1402-ի: Վարակի հետևանքով մահացել է 53 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: