Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 920 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 320 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 928 հազար 023 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 550 հազար 630 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 92 հազար 034 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 299 հազար 941 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 837:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 188 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 709:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 հազար 368-ի, մահացածներինը՝ 16 հազար 853-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 246 հազար 406 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 34 հազար 796: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 886, մահերինը՝ 32 հազար 007: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 179 հազար 927 է, մահացածներինը՝ 28 հազար 239:

Գերմանիայում 177 հազար 289 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 123 մարդ:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 150 հազար 593-ի, մահացածներինը՝ 4 հազար 171-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 124 հազար 603-ի: Վերջին մեկ օրում 2 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում: Չինաստանն առանձնանում է 82 հազար 960 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 702-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 35 հազար 606, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 16 հազար 764-ի, մահացածներինը՝ 121-ի: Եգիպտոսում 12 հազար 764 հաստատված դեպք կա, մահացել է 645 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 554 վարակվածության, 127 մահվան դեպք: Լիբանանում կա 954 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Չ՛ԱՎԱՆԴՈՒՅԹ»․ Կերակրել, պաշտպանել, կրթել

Արայիկ Հարությունյանի առաջ բարդ խնդիր է դրված, նախագահ պետք է ունենա անկախ պետությունը, կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ուզում. Կոլերով

Համավարակը ստիպեց վերաիմաստավորել ու վերարժևորել ամեն ինչ. Տիգրան Վիրաբյան

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ո՛չ իրավական, ո՛չ փաստական հիմք չկա. ինչ սպասել Վերաքննիչ դատարանից

Սերժ Սարգսյանի բոլոր գործարքները ձախողվել են. Մոսկվան Հայաստանում հենարան է փնտրում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ

Լավրովը փոխարինեց Ռոբերտ Քոչարյանին

Չինաստանի մեծ առաջարկը. Հայաստանի արձագանքը

Մոսկվան ծուղակ է պարտադրել. Երևանին անհրաժեշտ է դուրս գալ

Համազգային փեսան խոհանոցից «բացահայտում» է հին մեխանիզմները նոր լույսով․ Անդրանիկ Քոչարյան

«Նիվայից» կրակելով սպանել են 30–ամյա երկու տղամարդու, հետո այրել մեքենան. նոր մանրամասներ

Այն, ինչ կատարվում է, պարզ սև-սպիտակ չէ