Ամբողջ աշխարհում ավելի քան 16 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Այդ մասին վկայում են Worldometers հարթակի տվյալները:
Մահացությունների թիվը, ըստ վերջին տվյալների, 647.597 է, մոտ 10 միլիոն մարդ բուժվել է:
Ներկայում կորոնավիրուսի ակտիվ ձևը կրում է 5,638,084 մարդ, 66.203 հիվանդ ծանր վիճակում է:
Կորոնավիրուսի առաջին երկու դեպքը Ռուսաստանում հայտնաբերվել է հունվարի 31-ին՝ Չինաստանի քաղաքացիների շրջանում: