Իրանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 400 հազարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 2.089, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 402.029-ի»,- հաղորդել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Նշվում է, որ համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է 23157 իրանցի, այդ թվում 128-ը՝ վերջին օրվա ընթացքում: Ապաքինվել է 346.242 հիվանդ: