ՌԴ Ադիգեյի Հանրապետության Կրասնոգվարդեյսկի շրջանում կորոնավիրուսի նոր օջախ է բռնկվել թաղման արարողության ժամանակ մարդկանց զանգվածային կուտակումների պատճառով:
Ռուսական լրատվականները նշում են, որ թաղմանը մասնակցել է շուրջ 500 մարդ՝ չնայած ինքնամեկուսացման ռեժիմին:
Թաղման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Մասնակիցների մեջ են եղել ոչ միայն Ադիգեից, այլ նաև Կրասնոդարի երկրամասից ժամանած ազգականներ: Այժմ մասնակիցներից 155-ի մոտ COVID-19 է հաստատվել:
Արդյունքում Կրասնոգվարդեյսկի շրջանի ղեկավարին հեռացրել են պաշտոնից: