Ֆրանսիայում պանդեմիայի ընթացքում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը գերազանցել է 3 հազարը, հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 400 մարդ է մահացել նոր տեսակի կորոնավիրուսից, մահացությունների ընդհանուր թիվը 3024 է, նշել է Սալոմոնը: Նա հավելել է, որ Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, հաստատվել է վարակի 44.550 դեպք: