Ֆրանսիական Կոմպիեն քաղաքում տարհանվել են միջնակարգ դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները, գրում է Courrier-picard.fr-ը:
Ինչպես նշվում է, տվյալ որոշումը կայացվել է, ենթադրաբար, սովորողներից մեկի կողմից ստացված սպառնալիքների պատճառով:
Ուսումնական հաստատության շենքից տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ:
Ներկայումս դպրոցին հարող տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից: