Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ հրդեհների տարածման մակարդակը հասել է կրիտիկականի: Ընդհանուր առմամբ, շրջանում շարունակվում է պահպանվել 231 հրդեհ: Բնակիչներին իշխանությունները խոստացել են ֆինանսական օգնություն տրամադրել: