ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում չդադարող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 40 հազար մարդ. հայտնում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է, մի քանի օր առաջ բռնկված հրդեհների արդյունքում ամբողջովին այրվել է առնվազն 360 տուն: Այս պահին իշխանությունները պաշտոնապես հայտնել են 2 զոհի մասին: Հրդեհի պատճառած վնասը գնահատվել է 350 մլն դոլար:
Հրդեհը դեռևս ոչ մի կերպ չի հաջողվում մարել: Վիճակը բարդանում է հատկապես ուժգին քամու պատճառով, որի արագությունը հասնում է վայրկյանում 15 մետրի: Օդերևութաբանները առաջիկա օրերին կայծակ են խոստանում նահանգի տարածքում, ինչը կարող է հանգեցնել հրդեհի նոր օջախների առաջացմանը: