Կանադական Սասկաչևան մարզում մոտ 8 հազար մարդ էվակուացվել է հրդեհների պատճառով: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:

 

Էվակուացվածներին կտեղավորեն հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Քոլթ Լեյք քաղաքում:


Վարչապետ Բրեդ Ուոլը հայտարարել է, որ հնարավոր է զինվորականների օգնության կարիքը լինի:

 

Մոնրեալ Լեյքի շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարված: Հրդեհների թիվը հասել է 114-ի:

 

Կանադայում հրդեհների մարման համար տարեկան ծախսվում է մոտ 1 միլիարդ կանադական դոլար: