Կանադայում ջերմաչափի սնդիկի սյունը մոտեցել է 50 աստիճանին և բարձր խոնավության պատճառով՝ կարող է գերազանցել այն։ Գերբարձր ջերմաստիճանի պատճառով՝ անտառային հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հաղորդել է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով կանադական լրատվամիջոցներին: Նշվում է, որ նախորդ օրերս Լիտտոն գյուղում ջերմաստիճանը հասել էր 46,6 աստիճանի, որը գերազանցել էր 1937-ի հուլիսի 5-ին սահմանված ազգային ջերմաստիճանի ռեկորդը։ Հայտարարվել են օդի ջերմաստիճանի բարձրացման մասին նախազգուշացումներ Բրիտանական Կոլումբիայի, Ալբերտայի նահանգներում, Սասկաչեվանի մեծ տարածքներում, ինչպես նաև Հյուսիսարևմտյան տարածքներում և Յուկոնում: Այս նահանգների որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի: